Փլուզման հետևանքով Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միակողմանի փակ է


Փլուզման հետևանքով Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միակողմանի փակ է
Դեկտեմբեր 1 21:48 2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում։ 
 
Մոտ 170-200 խմ ծավալով ժայռաբեկորները միակողմանի փակել են ճանապարհը: 
 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: