ՃՏՊ Կոշ-Ուջան ավտոճանապարհին. տուժածներ չկան


ՃՏՊ Կոշ-Ուջան ավտոճանապարհին. տուժածներ չկան
Նոյեմբեր 29 23:17 2018

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 130» (վարորդը՝ Ա. Թ., 1984 թ.) և «ՎԱԶ 21015» մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ., 1992 թ.) ավտոմեքենաները, ինչպես նաև բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդը՝ Տ. Ս., 1986 թ.) և «BMW» (վարորդը՝ Ա. Ա., 1999 թ.) մակնիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: