Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվեց հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
