Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։
Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս եւ ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս։
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։