Shamshyan.com-ի տեղեկություններով` երեկ՝ նոյեմբերի 28-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարտին Կոբալյանը, ով հայտնել է, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Կոմիտաս պողոտայի թիվ 62 շենքի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, նշված Porsche Cayenne-ը հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում, և այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ա. Գյուլբուդաղյանցը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց: