Պատռել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուի պաստառները (լուսանկար)


Պատռել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուի պաստառները (լուսանկար)
Նոյեմբեր 28 12:20 2018

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն ահազանգում է, որ հանվել կամ վնասվել են իր նախընտրական պաստառները:

Այս առնչությամբ, Facebook-ի իր էջում նա գրել է.

«Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, որ իմ նախընտրական պաստառները, որոնք փակցված էին օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում, այլևս չկան կամ էլ պատռված են։

Ժպտում եմ, որ արդեն երկրորդ օրը իմ պաստառները նման հետաքրքրության են արժանացել:

Ի դեպ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ «Պաստառների պատռում» օպերացիան իրականացվել է անչափահասների ներգրավմամբ։

Վաղն առավոտյան այս մասին Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքը կստանա հաղորդագրություն»: