Ինչու են գիրանում երեխաները


Ինչու են գիրանում երեխաները
Նոյեմբեր 28 00:20 2018

Լոնդոնի Արքայական քոլեջի մասնագետները հերքում են այն տեսակետը, որ երեխաները գիրանում են, քանի որ ծնողները չեն սահմանափակում նրանց սնունդը։

Գիտնականներն ուսումնասիրել են 4 500 զույգ երկվորյակների եւ պնդում են, որ իրականում երեխաների գիրանալու հիմնական պատճառը ծնողներից ժառանգած գեներն են։

Գիտնականները պնդում են, որ եթե ծնողները հիմնականում գիրանալու հակում ունեցող երեխաներին ճարպոտ, գիրացնող սնունդ չեն տալիս, ճիշտ հակառակը՝ սահմանափակում են քաղցրի ու ճարպի ընդունումը։

Իսկ ահա նիհար երեխաների ծնողները նրանց ստիպում են ուտել։

Գիտնականները ուսումնասիրել են երկվորյակների, որոնցից մեկը ժառանգել էր գիրանալու համար պատասխանատու գեներ, մյուսը՝  նիհար էր։ Եւ արդյունքում, քանի որ արգելված պտուղը քաղցր է լինում, այն երեխաները, ում արգելում են, օրինակ, քաղցրեղեն ուտել, սկսում են թաքուն ուտել դրանք։

Իսկ նիհար երեխաները, քանի որ ծնողները ստիպում են ուտել, հակառակ արձագանքն են տալիս՝ հրաժարվում են անել այն, ինչ իրենց ստիպում են։

Արդյունքում գիտնականները պնդում են, որ պետք չէ երեխաներին ստիպել ուտել կամ չուտել, որպեսզի նրանց մոտ հակառակ ռեակցիան չառաջանա։

Աղբյուր՝ Բուժ ինֆո