«Իմ քայլը» դաշինքը վաղը քարոզարշավ կանցկացնի Նոյեմբերյանում, Բերդում, Իջևանում և Դիլիջանում


«Իմ քայլը» դաշինքը վաղը քարոզարշավ կանցկացնի Նոյեմբերյանում, Բերդում, Իջևանում և Դիլիջանում
Նոյեմբեր 27 21:19 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոյեմբերի 28-ի այցելությունների գրաֆիկի մասին։

Վաղը Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ լինելու է Տավուշի մարզում։

Ժամը 10։30-ին «Իմ քայլի» անդամները կլինեն Նոյեմբերյանում, 13։00-ին՝ Բերդում, 16։00-ին՝ Իջևանում, իսկ դաշինքը վաղվա քարոզարշավը կեզրափակի 17։30-ին Դիլիջանում։