Նախագահի տիկինը Վարշավայում հանդիպել է հայ-համայնքի ներկայացուցիչների հետ


Նախագահի տիկինը Վարշավայում հանդիպել է հայ-համայնքի ներկայացուցիչների հետ
Նոյեմբեր 26 17:56 2018

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում խոսվել է հայ-լեհական հարաբերությունների, երկկողմ մշակութային կապերի խորացման, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին: Մասնավորապես քննարկվել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Արցախ–Սփյուռք հարաբերություններին։