Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Սեւանից Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասեր տանող ճանապարհի երկարությունը կազմում է 5,8 կիլոմետր: Ճանապարհը նորոգման չի ենթարկվել ավելի քան 3 տասնամյակ ու դժվարանցանելի վիճակ է ստեղծում տրանսպորտային երթեւեկության համար:
«Ճանապարհի հիմնանորոգման համար, նախնական գնահատումներով, կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ: Ճանապարհի հիմնանորոգումը խիստ առաջնահերթ խնդիր է թե քաղաքային, թե մարզային իշխանությունների համար: Ինչպես վերջերս Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում հավաստել է ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ զարգացման նախարար Հակոբ Արշակյանը, այս ճանապարհը կհիմնանորոգվի 2019 թվականի ընթացքում, նախարարության տնտեսված միջոցների հաշվին: Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը գրեթե ամբողջովին քայքայված է, շահագործվում է մեծ դժվարությամբ: Հուսանք, որ եկող տարի այստեղ կունենանք նորոգված ու բարեկարգ ճանապարհ»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ


Լրահոս
Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
22
Օգոստոս,
2025 23:32
Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
22
Օգոստոս,
2025 23:13
«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
22
Օգոստոս,
2025 22:59
Մի քանի ինտենսիվ դատերից հետո «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից
22
Օգոստոս,
2025 22:37
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...