Ոստիկանությունը՝ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի մասին


Ոստիկանությունը՝ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի մասին
Նոյեմբեր 26 16:14 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Hraparak.am կայքը գրել էր, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ծեծի են ենթարկել։

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Irakanum.am-ին հայտնեցին, որ տեղեկությունն ստացվել է. «Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ քաղաքապետի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել»:

Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ ստացված տեղեկության հանգամանքները պարզվում են: