Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած:
Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո: Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սատկել էր այգու զեբրը: