Նախնական զգուշացում. ռեստորանները մեկ օրով կփակվեն՝ ի նշան բողոքի


Նախնական զգուշացում. ռեստորանները մեկ օրով կփակվեն՝ ի նշան բողոքի
Նոյեմբեր 26 14:42 2018

Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության Facebook-ի էջից:

Նրանք նշում են, որ տեւական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում՝ դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց՝ ազդելով գների բարձրացման վրա։

 

Միության հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ռեստորանների միության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը. «Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին եւս մեկ կարեւոր որոշում`

- բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ

Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից եւ արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետեւյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարություն:

Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ»: