Մեկ շաբաթում գրանցվել է 117 արտահարգ դեպք. 47 հրդեհ, 52 ավտովթար, զոհվել է 4, վիրավորվել՝ 75 մարդ


Մեկ շաբաթում գրանցվել է 117 արտահարգ դեպք. 47 հրդեհ, 52 ավտովթար, զոհվել է 4, վիրավորվել՝ 75 մարդ
Նոյեմբեր 26 13:05 2018

ՀՀ  ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 98 կենցաղային կանչ, 47 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 29 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: