Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննության օրն ու ժամը հայտնի է


Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննության օրն ու ժամը հայտնի է
Նոյեմբեր 26 11:53 2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:  

Այս մասին տեղեկացրել է Քոչարյանի փաստաբանական թիմը: