ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Սա էլ էն պահն է, երբ ըստ որոշ լրատվամիջոցների իմ ինքնազգացողությունը «կտրուկ վատացել էր», համարյա «մեռել էի» ու ինձ շտապօգնությունները ետ էին բերում.
Իսկ իրականում վայելում էինք մեզ իրենց տուն հրավիրած Բաբախանյանների անզուգական գաթան ու սուրճը»։