ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին (տեսանյութ)


ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին (տեսանյութ)
Նոյեմբեր 24 22:56 2018

Նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ռեկտորի տեղակալ Մկրտիչ Այվազյանի գլխավորությամբ:
Ակադեմիայի դասախոսները ոստիկանության պետին ներկայացրին ստեղծվելիք ոստիկանության շարժական պարեկային ծառայության նոր համազգեստի գծանշումներ և ծառայողական մեքենաների արտաքին ձևավորման օրինակներ:

ամազգեստի նմուշների վրա աշխատել են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները՝ ուսումնասիրելով եվրոպական մի շարք երկրների և ԱՄՆ պարեկային ծառայողների համզգեստների առանձնահատկությունները:

Շնորհակալություն հայտնելով արդեն արվածի համար, ոստիկանության պետն արեց առաջարկներ և հորդորեց շարունակել աշխատանքը, որպեսզի ունենանք պարեկայինի այնպիսի համազգեստ, որ այլ երկրներ օրինակ վերցնեն մեզնից՝ հայկականից:

Վերջնական տարբերակների վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն: