Վանաձորում այրվում են պահեստներ


Վանաձորում այրվում են պահեստներ
Նոյեմբեր 22 22:10 2018

Նոյեմբերի 22-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այրվում են հանգարներ (պահեստներ):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2000 քմ տարածքում այրվում են կուտակած փայտանյութ, քարածուխ և մեկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: