Բժշկական կենտրոնում դանակով հարվածել են բուժակի ձեռքին


Բժշկական կենտրոնում դանակով հարվածել են բուժակի ձեռքին
Նոյեմբեր 22 21:14 2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Գորիսի բժշկական կենտրոնում. դանակահարվել է բուժակը։

Դեպքի վերաբերյալ ահազանգել են բուժաշխատղները։ Պարզվում է՝ Գորիսի 44-ամյա բնակիչը խմած վիճակում գնացել է «Գորիս Բ/Կ» և ծագած վիճաբանության ընթացքում ձեռքին եղած դանակով հարվածել բուժակի ձեռքի ափային մակերեսին՝ պատճառելով վնասվածք:

Դանակահարողը, մեր տեղեկություններով, մի քանի անգամ դատապարտվել է գողությունների, նաեւ՝ սպանության փորձի համար։

Տուժած բուժակը հաղորդում է ներկայացրել, ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել բուժաշխատողների վրա հարձակումները։