«Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև՝ օրենսդիրում». Լիլիթ Մակունց


«Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև՝ օրենսդիրում». Լիլիթ Մակունց
Նոյեմբեր 22 16:33 2018

Մշակույթի ոլորտում օրենսդրական բացերը շատ են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Այն հարցին, թե նախարարի պաշտոնակատարն իրեն օրենսդիրում,թե գործադիրում է տեսնում, Մակունցը պատասխանեց.

«Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև օրենսդիրում: Բնականաբար, պատրաստ եմ լինել այնտեղ, եթե ի վերջո մենք քաղաքական որոշում կայացնենք և որոշենք, որ մեզանից ոմանք ավելի լավ է իրենց ներուժը ներդնեն օրենսդիրում, քան՝ գործադիրում, ես պատրաստ եմ»,-ասաց նա:

Մակունցը նշեց, որ օրենսդրական շատ մեծ բացեր է  զգացել, մասնավորապես՝ դրանք են. թատրոնի օրենքը, կինոյի օրենքը, թանգարանների օրենքը։ 

Հիշեցնենք, , որ Լիլիթ Մակունցը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ Քայլը» դաշինքի ցուցակով։ Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Դավթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: