Կալանավորը ՁՊՎ-ում փորձել է ինքնասպան լինել


Կալանավորը ՁՊՎ-ում փորձել է ինքնասպան լինել
Նոյեմբեր 21 17:02 2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայրում.31-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել։ Կալանավորը խցում պատռել է սավանը, պարան սարքել և այն խցի լուսամփոփի ճաղավանդակներից կապելու և կախվելու միջոցով փորձել ինքնասպանություն գործել:

Մեզ հաջողվեց պարզել, որ կալանավորը մինչ այդ պահվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ Վարդենիսի բաժնի ՁՊՎ էր տեղափոխել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա։

Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուր` Փաստինֆո