Հաղոդավար Գարիկ Պապոյանը Facebook- ի իր էջում գրել է. «Ընկերներ ուզում եմ ասել, որ վերջապես սառույցը տեղից շարժվեց... Վերջին մեր ակտիվության շնորհիվ այսօրվանից շատ մեծ մասնագետների, և տարբեր ՀԿ-ների խումբ մուտք է գործել կենդանաբանական այգի և մանրակրկիտ ստուգումներ է սկսել:
Ընթացքը լինելու է թափանցիկ, և ես նույնպես իմ մասնակցությունը կունենամ: Էլ ոչ մի անմեղ կենդանու մահի և տանջանքի լուր պետք է չլինի... Շնորհակալություն բոլորիդ, որ գիտակցում եք մեր պատասխանատվությունը մեզ հետ նույն մոլորակը կիսող հրաշք կենդանիների հանդեպ:
Հ.Գ Քաղաքապետարանն այլևս կենդանասեր է, և մենք դրա պտուղները դեռ կտեսնենք:










