Հրդեհ Հրազդանում․ այրվել է մոտ 30 հավ


Հրդեհ Հրազդանում․ այրվել է մոտ 30 հավ
Նոյեմբեր 19 12:12 2018

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին հարակից ինքնաշեն շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:30-ին:

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինությունը` մոտ 6 քմ, ներսում՝ մոտ 30 հավ: