2 զարմանալի բաղադրիչ, որոնք կազատեն ցելյուլիտից


2 զարմանալի բաղադրիչ, որոնք կազատեն ցելյուլիտից
Նոյեմբեր 17 15:01 2018

Արդեն իսկ մտածում եք ամռանը գեղեցիկ ոտքեր ունենալու մասին։ Այս հարցում դուք միակը չեք։ Ցելյուլիտի դեմ պայքարում է գրեթե յուրաքանչյուր կին՝ ներառյալ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանն ու Սիեննա Միլլերը։

Ահա մաշկի խնամքի մասնագետ, ով աշխատում է հայտնի աստղերի հետ, ներկայացնում է պարզ ու մատչելի տարբերակ, որը խոստանում է ազատել ցելյուլիտից։

Մաշկային թերապևտ Նատալյա Ռոբինսոնն առաջարկում է ցելյուլիտից ազատվել սոդայի ու մեղրի միջոցով։

«Մաշկ՝ի մեղրով մերսումը բարելավում է արյան շրջանառությունն ու խթանում ավշային հոսքը։ Սոդան բնականորեն կշերտազատի մաշկը, իսկ մեղրը կսնուցի ու կխոնավեցնի։ Մեղրը բնական բաղադրիչ է, որը կնվազեցնի ցելյուլիտի տեսքը»-ասում է Ռոբինսոնը։

Անհրաժեշտ է 1 թեյի գդալ մեղրը խառնել 1 թեյի գդալ սոդայի հետ, լավ խառնել ու ավելացնել մի փոքր ջուր։ Խառնուրդը քսել խնդրահարույց հատվածքներին ու մերսել 3 րոպե։ Այնուհետ ցելյուլիտի հատվածներին քսել մեղր ու տրորել այդ հատվածքնեը 4-ից 7 րոպե։ 
Այս պրոցեդուրան կբարելավի արյան շրջանառությունը, կփափկեցնի մաշկն ու կնվացեցնի ցելյուլիտը։Սակայն չպետք է այն չափից շատ կիրառել, քանի որ կարող է հանգեցնել մազանոթների վնասվածքի։