Հրաշք միջոց. Մաքրում ենք դեղին հետքերը օձիքի վրայից ու թևատակի շրջանից


Հրաշք միջոց. Մաքրում ենք դեղին հետքերը օձիքի վրայից ու թևատակի շրջանից
Նոյեմբեր 17 16:44 2018

Եթե ձեր սիրելի հագուստի վրա դեղին հետքեր են հայտնվել ու չեն անցնում, մի շտապեք դեն նետել։ Կա մի մեթոդ, որն օգնում է տնային պայմաններում ազատվել այդ դեղին հետքերից։

Անհրաժեշտ բաղադրիչները սովորաբար բոլորի խոհանոցում էլ առկա են լինում։ Դուք պարզապես հետևեք հրահանգներին.

Ինչ է հարկավոր ունենալ
1 թեյի գդալ աման լվալու հեղուկ
3-4 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ (Перекис водорода)
2 ճաշի գդալ կերակրի սոդա

Խառնեք իրար բաղադրիչներն այնքան մինչև մածուցիկ զանգված կստացվի ու քսեք այն կեղտոտված տեղերին։ Ձեզ մնում է միայն զարմանալ, թե ինչ արագ անցան հետքերը: