Արզնիում նոյեմբերի 15-ի երեկոյան հայտնաբերված դին հավանաբար կրծող կենդանիներ են վնասել: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Արզնիի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Միրզոևը:
«63-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է առանց հյուսվածքների: Բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները և ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները, մանր ատամնավոր եզրերով։ Ըստ դատաբժշկի՝ հնարավոր է առաջացրած լինեն կրծող կենդանիները»,-ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ տղամարդը մենակ է մնացել, հարազները տանը չեն եղել, եկել ու դին են հայտնաբերել:, որը հավանաբար, մուկ կամ կռիս է կրծել:
«Առանձնապես աչքի չընկնող ընտանիք են: Երկու տարի առաջ են տուն գնել այստեղ: Լավ չեմ ճանաչում , չգիտեմ ինչպիսի վիճակում կարող է եղած լինել տղամարդը: Դիմել են համայնքապետարան, գերեզմանի համար հող ենք տրամադրել: Այլ մանրամասների չեմ տիրապետում»,-ասաց համայնքապետը: