Ձյուն ու անձրեւ. Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է


Ձյուն ու անձրեւ. Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Նոյեմբեր 16 11:45 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է:

Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100մ:

Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց  են: