Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր մեքենաների համար


Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր մեքենաների համար
Նոյեմբեր 16 11:01 2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը  տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր  միջոցների համար: