Նոյեմբերի 15-ին, ժամը 18:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:25-ին:
Այրվել է շահագործվող անասնագոմի փայտյա տանիքը (մոտ 20 քմ):










