23-ամյա վարորդը խմած վիճակում Սարալանջի փողոցում BMW X5–ով բախվել է քարե պատնեշին և կողաշրջվել


23-ամյա վարորդը խմած վիճակում Սարալանջի փողոցում BMW X5–ով բախվել է քարե պատնեշին և կողաշրջվել
Նոյեմբեր 10 22:22 2018

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 03:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին «Երիտասարդական» պալատ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, որի մեջ կա արգելափակված քաղաքացի, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Գրիգորյանը, Սարալանջ պողոտայում իր վարած BMW X5 մակնիշի 07 NO 070 համարանիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշներին և կողաշրջվել:

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո ժամանած շտապօգնության բժիշկներին նա հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:

Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: