Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ


Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Նոյեմբեր 10 13:46 2018

Վթարի ենթարկված 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը  շարունակում  է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում հայտնեցին Հանրապետական հիվանդանոցից:

«Հիվանդին ապարատային  շնչառություն է միացված: Վիճակը նույնն է, նա կոմայից դուրս չի եկել»,-հայտնեցին վերակենդանացման  բաժանմունքից:

Ավելի վաղ հայտնե էինք, որ  Մարգարյանը լուրջ վնասվածքներ ունի, հեռացվել  է փայծաղը։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Ավտոմեքենայի մեջ եղել են Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:

Նշենք, որ նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը:

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Համացանցը արտիստի ընկերների կողմից ողողված է աղոթքներով:

ArmDay.am-ը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում: