ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանադրվել է: Նման տեղեկություններ ունի losarmnews.com կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Լրատվամիջոցը նկատել է ու ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ ֆուտբոլիստի ու Բեթի Վարդանյանի համատեղ վերջին լուսանկարում աղջկա մատին մատանի կա:Այդ լուսանկարն արվել է անցած հանգստյան օրերին ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ:
Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի մասին խոսակցությունները սկսվել են այս ամառ: Նրանց առաջին անգամ միասին նկատել են այս տարի հունիսին՝ Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։