Հայաստանը կունենա ջերմաէլեկտրակայան, որը երկրում գործող ՋԷԿ–երից ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նախագիծն իրականացվելու է իտալական «Ռենկո» ընկերության հետ համատեղ։
Երևանում կառուցվելիք էլեկտրակայանը կլինի 250 մեգավատ հզորության և էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամով։
Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Երևանում կկառուցվի նոր ՋԷԿ, որն ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի (տեսանյութ)

