Երիկամային անբավարարություն ունեցող 18-ամյա տղային հանձնաժողովը ճանաչել է պիտանի ծառայությանը եւ նրան զորակոչել, որտեղ տղայի վիճակը կտուկ վատացել է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում որպես թերապևտ ընդգրկված, փորձագետ-բժիշկ Նինա Հարությունյանին։
2016թ. ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլում զննել է զորակոչիկի տարիքի հասած Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Վիգեն Գրիզորյանին ,ով «Քթի միջնապատի ծռվածություն, խրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» հիվանդության հետ կապված «էրեբունի» բժշկական կենտրոնում 2016 թվականի մարտին վիրահատվել էր, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել էր «Սուր երիկամային անբավարարություն»։
Տղան 18.01.2017թ. զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, սակայն առողջական խնդիրներն անմիջապես իրենց մասին հիշեցրել են ու ավելի խորացել, որի արդյունքում 28.06.2017թ. ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 1745 որոշմամբ «Վիճակ տարած միջին ծանրության հեմոլիտիկ- ուռեմիկ համախտանիշից հետո (տարած սուր երիկամային անբավարարություն մարտ 2016թ.)» ախտորոշմամբ ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ և զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Թերապեւտ Նինա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։