Արարատի մարզի Զանգակատուն գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը։ Այս մասին ասել է համայնքապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը։
ArmDay.am-ի հետ զրույցում համայնքապետն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա:
«Այս պահին խաղաղ է կրակոցներ չկակ: Մեզ մոտ կրակոցներն ակտիվացել էր ամռանը»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ ադրբեջանցիները խեղաթյուրում են իրականությունը տարածքներ ազատագրելու վերաբերյալ:
«Զարմանալի է, որ մի երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը տեղյակ չէ, որ սեփական զորքը սեփական տարածք չի ազատագրում: Դա նրանց հողն է, նրանք տարածքը և նրանք առաջ են եկել հենց իրենց միջանկյալ տարածքում, որը երբեք չի եղել հայկական ուժերի վերահսկողության տակ և ֆիզիկապես չէր կարող լինել»,-ասել է Հովհաննիսյանը: