Հայտնի մթերքներ, որոնք խիստ արգելված է օգտագործել ամեն օր


Հայտնի մթերքներ, որոնք խիստ արգելված է օգտագործել ամեն օր
Նոյեմբեր 7 00:21 2018

Կան մթերքներ, որոնց ամենօրյա օգտագործումն անչափ վտանգավոր է մարդու առողջության համար: Ահա դրանցից 4-ը, որոնք մեզանից շատերն անչափ հաճախ են օգտագործում:

Նման մթերք է կարմիր միսը՝ խոզի, գառան եւ տավարի մսերը: Իհարկե, միս օգտագործելը առողջության համար կարեւոր է, սակայն ոչ ամեն օր: Մսի խիստ հաճախակի օգտագործումը հանգեցնում է նրան, որ աղիներում մթերքը սկսում է նեխել: American Institute for Cancer Research-ի ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ կարմիր մսի ամենօրյա օգտագործումը զգալիորեն ավելացնում է աղիների եւ ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Հայտնի, սակայն վտանգավոր սննդատեսակ է նաեւ երշիկը: Դրանում արհեստական հավելումները շատ են եւ անչափ վտանգավոր: ԱՀԿ-ի գնահատականով՝ երշիկեղենը օրգանիզմին այնքան վնաս է հասցնում, որքան ալկոհոլն ու սիգարետը:

Ամենօրյա օգտագործման ենթակա չէ նաեւ կարտոֆիլը, հատկապես՝ տապակած: Այն վնասում է ստամոքսին ու լյարդին, բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ:

Ամեն օր չի կարելի օգտագործել նաեւ թխվածքները՝ բլիթներ, կարկանդակներ եւ այլն: Դրանց ամենօրյա օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման եւ շաքարային դիաբետի:

Աղբյուր՝ Բուժ ինֆո