Հայերը վերադարձրին Ռուսաստանի ոսկին. Պուտինը շնորհակալ է


Հայերը վերադարձրին Ռուսաստանի ոսկին. Պուտինը շնորհակալ է
Նոյեմբեր 6 19:01 2018

Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը նվաճել է Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը: Ռուսաստանը 1999 թվականից հետո չէր ունեցել աշխարհի չեմպիոն անհատական բազմամարտում, գրում է lragir.am-ը։

Պուտինը շնորհավորել է Արթուրին, նշելով, որ նա վերադարձրեց Ռուսաստանի ոսկին. «Դուք վերադարձրիք մեր երկրին ոսկին, որը չէինք ունեցել գրեթե 20 տարի: Սա մեծ, հիրավի նշանակալի իրադարձություն է մարմնամարզության հայրենական դպրոցի համար, արժանի ավանդ` նրա հաղթական ավանդույթների շարունակության համար», ասել է նա:

 

Թենիսի Փարիզի մասթերս մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովն առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: Խաչանովը 2009 թվականից սկսած առաջին ռուսաստանցի թենիսիստն է, ով տիտղոս է նվաճել տղամարդկանց մասթերսում:

Նման իրավիճակ է նաեւ այլ «էլիտար» սպորտաձեւերում:

Ռուսաստանի կյանքում հայերն ընդհանրապես առանձնահատուկ դեր են խաղացել այդ երկրի ստեղծման ու զարգացման հարցում: Հայերը քրիստոնեություն տարածեցին Ռուսաստանում, Լոռիս-Մելիքովը կարգի բերեց փնթի ու հետամնաց իմպերիան, տասնյակ հայ գեներալներ ու մարշալներ կռեցին հաղթանակը երկրորդ աշխարհամարտում, հայ գիտնականները մեծ ներդրում ունեցան ռուսական միջուկային ռումբի ստեղծման գործում: Եվ այլն:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում