Համաներմամբ ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել 81 անձ


Համաներմամբ ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել 81 անձ
Նոյեմբեր 6 17:01 2018

Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբազատ է արձակվել 81 անձՆրանց թվում՝ 1 անձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, 9 անձ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից, 5 անձ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, 5 անձ «Աբովյան» ՔԿՀ-ից, 40 անձ՝ «Սևան» ՔԿՀ-ից, 10 անձ «Կոշ» ՔԿՀ-ից և 11 անձ՝ «Արմավիր» ՔԿՀ-ից: