Եթե ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. Արթուր Մեսչյան


Եթե ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. Արթուր Մեսչյան
Նոյեմբեր 6 13:30 2018

Քանի դե ես Երեւանի գլխավոր ճարտարապետն եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, իր առաջին մամուլի ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Դա վերաբերում է և Արամի 23–ին և բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ցանկացած կառուցապատող, հատկապես կենտրոնում, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ինչ-որ վերաբերմունք ցույց տա բնակիչներին:

«Ես չեմ կարծում, որ տասնյակ տարիներ լինելու եմ գլխավոր ճարտարապետ, բայց կփորձեմ հնարավորինս արագ իրականացնել ծրագրերը: Բոլորս միասին մտածում ենք թիմային՝ քաղաքապետը, վարչապետը, ոչ մեկն իրարամերժ չի, և հուսով ենք՝ կհասնենք հաջողության»,-ասաց նա:

Երեւանի գլխավոր ճարտարապետի կարծիքով՝ Նարեկ Սարգսյանին հաջողվել է կազմել այն բիզնես-պլանը, որի շնորհիվ կառուցվել է Հյուսիսային պողոտան.

«Երբ ես առաջին անգամ գլխավոր ճարտարապետ էի, որը շատ կարճ տևեց, այդ ժամանակ հրաման տրվեց Հյուսիսային պողոտայի տարածքում բոլոր հողատարածքները վաճառել, ես դա կանգնացրեցի եւ քաղաքապետին՝ Վանո Սիրադեղյանին ասացի, որ չի կարելի քաղաքի կենտրոնում ամենակարեւոր ստրատեգիական գիծը առանց նախագծի, առանց բիզնես-նախագծի դնել աճուրդի եւ հողատարածքներ վաճառել։ Նարեկ Սարգսյանը կարողացավ կազմել այն բիզնես–պլանը, հավաքել կառուցապատողների այն շարքը, որոնց շնորհիվ կառուցվեց այդ փողոցը»,-ասաց Ճարտարապետը: