Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նոյեմբեր 6 14:38 2018

Նոյեմբերի 6-ին, ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային  զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ  անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ,  իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն  իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: