Համաներման ակտով կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրութան որոշ հոդվածներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Բաղդասարյանը:
«Հատկապես խախտվել է հավասար դաշտի խախտումը և խտրականությունը: Երբ իրավապաշտպան ոլորտում որոշ գործերով տեսնում ես ընտրովի նախաքննություն և ընտրովի արդարադատություն իրավապաշտպանի օգտակար գործողության գործակիցը դառնում է 0: Փաստում եմ, որ Հայաստանում թափ է առնում որոշ գործերով ընտրովի արդարադատությունը և ինչքան էլ պետական քաղաքականությունը տանում է անկախ դատարանների, որոշ գործերով դատարանները կախված են գործադիրից, որի արդյունքում խախտվում է գործող հիմնական օրենքի և սահմանադրության 24-25-րդ հոդվածները»,-ասաց փաստաբանը:
Ասվածի տպիկ օրինակը, ըստ նրա՝ Նորք Մարաշի քրեական գործն է, երբ փոխվել է գործով անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը, բացի Արթուր Վարդանյանից. «Քանի որ մեղադրող դատախազը գտնում է, որ Արթուր Վարդանյանն ունի կազմակերպչական այնպիսի ընդունակություններ, որ կալանքը փոխելուց հետո կարող է ազդել գործով անցնող մյուս ամբաստանյալների վրա»,-նշեց նա:
Հիշեցնենք՝ Արթուր Վարդանյանը մեղդարվում է 2015 թ.-ին իշխանափոխության մտադրություն ունենալու մեջ: