Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել


Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել
Նոյեմբեր 6 10:13 2018

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը:

Հանձնաժողովի նախագահն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրիկ Վարդանյանը ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո կյանքից հեռացել է նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ-ում: Նրան հուղարկավորելու են Հայաստանում: