Բենեդիկտ Քամբերբեթչը նոր ֆիլմում է նկարահանվում և կրկին հանդես է գալիս լրտեսի դերում: Այս դերի համար նա ստիպված է եղել փոխել արտաքինը: Բենեդիկտն այժմ բեղեր ունի:
Օրերս նրան լուսանկարել են պապարացիները: Դերասանը փորձել է քողարկվել. գլխարկ ու ակնոց է կրել և մտածել է, որ բեղերի շնորհիվ իրեն չեն ճանաչի, սակայն նրան մատնել է իր յուրօրինակ ժպիտը:
Պապարացիները դերասանի լուսանկարը հրապարակել են համացանցում, և Քամբերբեթչի երկրպագուները ևս նրան իր ժպիտով են ճանաչել:











