Բաղադրություն
Շերտավոր խմոր-1 տուփ
Լցոն
Հավի փափկամիս-350 գրամ
Սունկ-300-400գրամ
Սոխ-1հատ
Աղ-ըստ ճաշակի
Ուրց -ըստ ճաշակի
Թանձրահյութ (սոուս)
Սերուցք (10% յուղայնությամբ)-300մլ
Թթվասեր-250գրամ
Ալյուր-մեկ ճաշի գդալ
Պանիր (քերած)-100-150 գրամ
Շերտավոր խմորը բաժանել ուղղանկյունաձև` երկու մասի: Յուրաքնաչյուրը բաժանել քառակուսիների: Դնել ձևավոր ֆորմաների մեջ, այնուհետև կաթ լցնել վրան և դնել ջեռոց 10 րոպե:
Այս ընթացքում պատրաստել լցոնը: Մանր խորանարդիկներով կտրատել սունկը, սոխը և տապակել, աղ ցանել և քիչ ուրց:
Ավելացնել մեկ ճաշի գդալ ալյուր և խառնելով՝ մի քանի րոպե տապակել:
Այնուհետև ավելացնել սերուցք ու խառնել: Թողնել կրակի վրա մինչև զանգվածը պնդանա:
Ավելացնել թթվասեր և մի քանի րոպե ևս խառնել:
Մի քանի րոպե դնել ջեռոցը, հանել և ավելացնել եփած հավի փոքրիկ կտորները:
Վերևի մասում լցնել սնկային ժուլյենը:
Վրան լցնել քերած պանիր: Այնուհետև դնել ջեռոցի մեջ: Թողնել մինչև կարմիր գույն ստանա:
Բարի ախորժակ















