Բակո Սահակյանը Արթուր Ջավադյանի հետ քննարկել է բանկային ոլորտում փոխգործակցությունը


Բակո Սահակյանը Արթուր Ջավադյանի հետ քննարկել է բանկային ոլորտում փոխգործակցությունը
Նոյեմբեր 3 18:12 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: