ՀՀ քաղաքաշինության կոմիտե տեղեկացնում է, որ մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն:
«Այս պահին մշակվում է շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն է հայտնել վճարել: Մշակվող նախագծի եւ «Հին Երեւան» ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում»,-ասված է գրառման մեջ:
Կոմիտեն տեղեկացնում է, որ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երեւան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության եւ Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետեւ համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ եւ 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի եւ ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը: