Երեւանյան թունելում տաքսին բախվել է էլեկտրասյանը. վարորդին տեղափոխել են հիվանդանոց


Երեւանյան թունելում տաքսին բախվել է էլեկտրասյանը. վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Նոյեմբեր 3 17:03 2018

Երեւանում, նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 65-ամյա Արթուր Գ.-ն իր վարած Renault մակնիշի 399 AF 61 համարանիշի ավտոմեքենայով Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկում, դեպի Խանջյան փողոց տանող թունելի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածել երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետեւ էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։