ԼԳԲՏ ֆորումը կանցնի սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում


ԼԳԲՏ ֆորումը կանցնի սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում
Նոյեմբեր 2 22:33 2018

Նոր սերունդ ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսված ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը տեղափոխվել է այլ երկիր:

«Ֆորումն իրականացվելու է, այն լինելու է բացառապես փակ քննարկման ձեւաչափով: Քննարկումը փակ կլինի նաեւ լրատվամիջոցի ներկայացուցիչների համար, ցանկացած տեսանկարահանում նույնպես կարգելվի»:

Սերգեյ Գաբրիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գեյ-շքերթ կամ որեւէ հանրային միջոցառում նախատեսված չէ, նույնիսկ դրոշներ չեն լինի:

«Քննարկմանը կմասնակցի մոտ 40 անձ, ովքեր սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում կխոսեն ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին եւ կփորձեն դրանց համար լուծումներ գտնել»,-եզրափակեց Սերգեյ Գաբրիելյանը: