Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կասեցրել են շինարարությունը Աբովյան 5 հասցեում


Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կասեցրել են շինարարությունը Աբովյան 5 հասցեում
Նոյեմբեր 2 18:36 2018

Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել  ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն: 

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ապօրինի կառուցապատման ցանկացած դեպք կասեցվելու է, որից հետո կիրառվելու է օրենսդրությամբ սահմանված վարչարարություն: