Ամուսինների վեճը վերածվել է ոստիկանի նկատմամբ բռնությամբ


Ամուսինների վեճը վերածվել է ոստիկանի նկատմամբ բռնությամբ
Նոյեմբեր 2 14:20 2018

Երևանում ամուսինների միջեւ վիճաբանությունը վերածվել է ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման։ Դեպքը տեղի է ունեցել  այս տարվա մայիսին։

Ամուսինը, ով «Փաստինֆո»-ի տեղեկություններով զինվորական է,   աշխատանքից ուշացումով տուն վերադառնալու պատճառով վիճաբանել է կնոջ հետ։ Վերջինս էլ անմիջապես զանգել է ոստիկանություն և  ահազանգի հիման վրա նրանց բնակարան է այցելած՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը։ Ամուսինների միջեւ վիճաբանության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ կատարելու նպատակով տեսուչը տղամարդուն հրավիրել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ով հրաժարվել է ներկայանալ։ Ավելին՝  բռնություն է գործադրել տեսուչի նկատմամբ, այն է՝ գլխով հարվածել է նրա դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով փակ գանգուղեղային վնասվածքի և քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործն ուղարկվել է դատարան, որը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին։

 

Աղբյուր` Փաստինֆո